Նորություններ / Новости

 

 

 

 

 

 

 


Ալյանսի շարքերն ավելանում են
Ալյանսի շարքերն ավելանում են

Ալյանսի շարքերն ավելանում են։ Յուրաքանչյուր շաբաթ նշանակված են նոր անդամագրվածների հետ հանդիպումներ։ Միևնույն ժամանակ շարունակվում է օնլայն անդամագրությունը www.alyans.am կայքի միջոցով։ Այլընտրանքային ընդդիմադիր տիրույթում դիրքավորվող Ալյանսում համարում են, որ հրավիրվելիք հանրահավաքից առաջ հարկավոր է ձևավորել ծավալուն և կենսունակ կուսակցական կառույց իր ենթակառույցներով, որի առկայությունը երկարաժամկետ ու կայուն հիմք է բոլոր գործողությունների համար։

Ալյանսի վարչության հայտարարությունը արտահերթ ընտրությունների վերաբերյալ։
Ալյանսի վարչության հայտարարությունը արտահերթ ընտրությունների վերաբերյալ։

Ալյանսի վարչության հայտարարությունը արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Ալյանս կուսակցությունը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առանց որևէ դաշինքի սեփական ցուցակով, վարչապետի սեփական թեկնածուով և կառավարության կազմի այլընտրանքային սեփական թեկնածուներով։

Բացվեց Ալյանս կուսակցության Գյումրու մասնաճյուղը
Բացվեց Ալյանս կուսակցության Գյումրու մասնաճյուղը

Ք. Գյումրի, Գորկու փող. 88 շենք, 1ա հասցեում բացվեց <<Ալյանս>> առաջադիմական ցենտրիստական կուսակցության Գյումրու մասնաճյուղը:

Որոշում կայացվեց վերաբացել Գյումրի քաղաքի տարածքային գրասենյակը
Որոշում կայացվեց վերաբացել Գյումրի քաղաքի տարածքային գրասենյակը

Հիմք ընդունելով Ալյանս կուսակցության Գյումրիում բնակվող անդամների դիմումը՝ կուսակցության 19.02.2021թ. վարչության նիստին ընդունվեց Գյումրի քաղաքում տարածքային գրասենյակի վերաբացման որոշումը։

Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ  հանդիպում Ալյանսի վարչության հետ
Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ հանդիպում Ալյանսի վարչության հետ

Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ Ալյանս կուսակցության վարչության ներկայացուցիչների հանդիպումը տարածքային կառույցի ակտիվի հետ։ Օրակարգում էին ներքաղաքական լարված իրավիճակի, Ամուլսարի հանքի, սոցիալական ճգնաժամի և այլ խնդիրների հետ կապված հարցերը։ Հատկապես մանրակրկիտ քննարկվեց Ալյանսի նոր քաղաքական պլատֆորմն ու հեռանկարները։

Ալյանսի Գյումրիի կառույցում երիտասարդները միջոցառումներ են կազմակերպում
Ալյանսի Գյումրիի կառույցում երիտասարդները միջոցառումներ են կազմակերպում

Ալյանսի Գյումրիի կառույցում երիտասարդները միջոցառումներ են կազմակերպում։ Համախոհ և ընդհանուր գաղափարներ կրող երիտասարդության ակտիվությունը կուսակցության գոյության և առաջընթացի գրավականն են։ Երբ մարդկային ընկերական հարաբերությունները ձևավորվում են նաև միասնական նախաձեռնությունների իրագործման ընթացքում, առավել մեծանում է գլխավոր նպատակներին միասին հասնելու հավանականությունը։ Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք կառուցելու ենք այն՜։