"АЛЬЯНС" ПРОГРЕССИВНАЯ ЦЕНТРИСТСКАЯ ПАРТИЯ
Ք. Գյումրի, Գորկու փող. 88 շենք, 1ա հասցեում բացվեց <<Ալյանս>> առաջադիմական ցենտրիստական կուսակցության Գյումրու մասնաճյուղը:
Հիմք ընդունելով Ալյանս կուսակցության Գյումրիում բնակվող անդամների դիմումը՝ կուսակցության 19.02.2021թ. վարչության նիստին ընդունվեց Գյումրի քաղաքում տարածքային գրասենյակի վերաբացման որոշումը։
Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ Ալյանս կուսակցության վարչության ներկայացուցիչների հանդիպումը տարածքային կառույցի ակտիվի հետ։ Օրակարգում էին ներքաղաքական լարված իրավիճակի, Ամուլսարի հանքի, սոցիալական ճգնաժամի և այլ խնդիրների հետ կապված հարցերը։ Հատկապես մանրակրկիտ քննարկվեց Ալյանսի նոր քաղաքական պլատֆորմն ու հեռանկարները։
Ալյանսի Գյումրիի կառույցում երիտասարդները միջոցառումներ են կազմակերպում։ Համախոհ և ընդհանուր գաղափարներ կրող երիտասարդության ակտիվությունը կուսակցության գոյության և առաջընթացի գրավականն են։ Երբ մարդկային ընկերական հարաբերությունները ձևավորվում են նաև միասնական նախաձեռնությունների իրագործման ընթացքում, առավել մեծանում է գլխավոր նպատակներին միասին հասնելու հավանականությունը։ Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք կառուցելու ենք այն՜։
«Ալյանս» կուսակցությունը պարտությունից, կապիտուլյացիայից ու համազգային աղետից հետո պահանջեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ իշխանությունը պետք է ենթարկվի պատասխանատվությունից բխող տրամաբանությանը։ Հակառակ պարագայում` հետևանքները կարող են լինել անկանխատեսելի։ Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ անդառնալին տեղի չի ունեցել, հորդորում ենք վարչապետին գրել հրաժարականի դիմումը։ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչություն
Բացվեցին Ալյանս կուսակցության ևս երկու մասնաճյուղեր Արտաշատ և Ջերմուկ քաղաքներում։