Նորություններ / Новости

 

 

 

 

 

 

 


ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի քաղաքացիների հերթական ընդունելություն
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի քաղաքացիների հերթական ընդունելություն

Հարգելի հայրենակիցներ,ս/թ մայիսի 4-ին,ժամը 13:00-ին "Ալյանս" առաջադիմական ցենտրիստական կուսակցության կենտրոնական գրասենյակում(Նալբանդյան 116) տեղի կունենա ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Բացվեց «Ալյանսի» կենտրոնական գրասենյակը
Բացվեց «Ալյանսի» կենտրոնական գրասենյակը

Այսօր Նալբանդյան 116 հասցեով բացվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կենտրոնական գրասենյակը: Այն համակարգելու է «Ալյանսի» տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը: Հերթական նիստում նախաձեռնող խումբն այսօր հաստատեց գրասենյակի մշտական աշխատակազմը, ինչպես նաև մայիսի 16-ին կայանալիք հիմնադիր համագումարի կազմկոմիտեի կազմը:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ցենտրիստական քաղաքական ուժ է
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ցենտրիստական քաղաքական ուժ է

«Ալյանս» առաադիմական ցենտրիստական կուսակցությունը ցենտրիստական քաղաքական ուժ է, որի քաղաքական պլատֆորմը հիմնված է պետական կառավարմանը և տնտեսական կարգերին վերաբերող սոցիալիստական և լիբերալ համակարգերի առավել արդարացված և արդյունավետ կիրառվող առանձին դրույթների համադրության վրա: Կուսակցությունն ընդունում է ազատական հիմքերով համակարգի գոյության անհրաժեշտութունը, սակայն քաղաքացիների սոցիալական ապահովության և սոցիալական արդարության անվերապահ գերակայության ու պետության կարգավորիչ դերակատարմամբ համակա...

«Ալյանս». Տ. Ուրիխանյանը կուսակցություն է ստեղծում
«Ալյանս». Տ. Ուրիխանյանը կուսակցություն է ստեղծում

«Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը որոշում է կայացրել հիմնադրելու «Ալյանս» Առաջադիմական Ցենտրիստական կուսակցությունը: Հիմնադիր համագումարը տեղի կունենա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ս.թ. մայիսի 16-ին: Այս մասին հաղորդագրություն է տարածել կազմկոմիտեն: Այս պահին, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի պահանջի, ընթանում են կենտրոնական և անհրաժեշտ թվով մարզային կառույցների ձևավորման աշխատանքներ: Միևնույն ժամանակ նախապատրաստվում են կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերը: