Նորություններ / Новости

 

 

 

 

 

 

 


Ալյանսի կառույցներում ընտրում են պատգամավորության թեկնածուներին
Ալյանսի կառույցներում ընտրում են պատգամավորության թեկնածուներին

Նոր անդամների հերթական ընդունելությունն այսօր կազմակերպել էր Ալյանս կուսակցության Շենգավիթի կառույցը, որն իր հերթին կուսակցական ներքին փրայմերիզների շրջանակներում փաստաբան Սոնա Գուլքանյանին առաջադրեց, որպես պատգամավորության թեկնածու։ Գուլքանյանը խիստ քննադատական վերաբերմունք ունի գործող իշխանությունների նկատմամբ, աչքի է ընկնում ընդդիմադիր կեցվածքով։ Նա փաստաբանների պալատի անդամ է, մի շարք գրքերի հեղինակ, Ալյանսի վարչության կազմում ընտրվել է անցյալ տարվա դեկտեմբերին։

Հնչակների քաղաքական դիվանը միացավ Ալյանսին
Հնչակների քաղաքական դիվանը միացավ Ալյանսին

Հայտարարությամբ է հանդես եկել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի շրջանի վարչության քաղաքական հարցերով դիվանապետ Դմիտրի Մարտիրոսյանը. «Հաշվի առնելով երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրավիճակը, ներքին գործընթացների և արտաքին ուղղությունների նկատմամբ համադրելի մոտեցումները, երկարատև համագործակցության հանգամանքն ու բազմաթիվ միասնական հաջողված նախաձեռնությունների պատմությունը՝ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի շրջանի վարիչ մարմնի քաղաքական հարցերով դիվանապետ...

Ինքնիշխանությունը կասկածի տակ դնողների համար
Ինքնիշխանությունը կասկածի տակ դնողների համար

«Ալյանս» կուսակցությունը տարեվերջին հրապարակեց նոր քաղաքական պլատֆորմի վերաբերյալ իր առաջարկը, որով շրջանառության մեջ է դնում նոր ձևաչափի միութենական միավորում ստեղծելու առաջարկը՝ անկախ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Այդ առաջարկի հրապարակումից հետո որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել, թե դրանով հարվածի տակ է դրվում Հայաստանի ինքնիշխանությունը: «Ալյանս»-ը դա հերքում է եւ շաբաթ օրը տեղի ունեցած կուսակցության ակտիվի ընդլայնված համաժողովին դրան հատուկ անդրադարձ է արվել: Նախ խոսվել է ա...

Ալյանսցիները Գյումրիում ակտիվանում են
Ալյանսցիները Գյումրիում ակտիվանում են

Ալյանսցիները Գյումրիում ակտիվանում են:

  Ալյանս կուսակցության Գյումրիի գրասենյակում ակտիվի հետ հանդիպեցին կուսակցության վարչության անդամներ Աննա Բալոյանը և Աշոտ Գալստյանը։ Կազմավորվում է տարածքային խորհուրդը ու սպասվում են ղեկավար կազմի ընտրություններ։

 Ի դեպ, Գյումրի քաղաքում աշնանը սպասվում են նաև քաղաքապետի և ավագանու ընտրություններ, որոնց մասնակցելու վերաբերյալ Ալյանսն արդեն որոշում ունի։

Ալյանսի շարքերն ավելանում են
Ալյանսի շարքերն ավելանում են

Ալյանսի շարքերն ավելանում են։ Յուրաքանչյուր շաբաթ նշանակված են նոր անդամագրվածների հետ հանդիպումներ։ Միևնույն ժամանակ շարունակվում է օնլայն անդամագրությունը www.alyans.am կայքի միջոցով։ Այլընտրանքային ընդդիմադիր տիրույթում դիրքավորվող Ալյանսում համարում են, որ հրավիրվելիք հանրահավաքից առաջ հարկավոր է ձևավորել ծավալուն և կենսունակ կուսակցական կառույց իր ենթակառույցներով, որի առկայությունը երկարաժամկետ ու կայուն հիմք է բոլոր գործողությունների համար։

Ալյանսի վարչության հայտարարությունը արտահերթ ընտրությունների վերաբերյալ։
Ալյանսի վարչության հայտարարությունը արտահերթ ընտրությունների վերաբերյալ։

Ալյանսի վարչության հայտարարությունը արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Ալյանս կուսակցությունը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առանց որևէ դաշինքի սեփական ցուցակով, վարչապետի սեփական թեկնածուով և կառավարության կազմի այլընտրանքային սեփական թեկնածուներով։