Նորություններ / Новости

 

 

 

 

 

 

 


Պաշտոնապես հայտարարում ենք
Պաշտոնապես հայտարարում ենք

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ: «Ալյանս» կուսակցության համագումարը, բնականաբար, նյարդայնություն ու անհանգստություն է առաջացրել իշխանության մեջ եղած երկիրն ու իրար քրքրող տարբեր ուժերի մոտ: Բնական է, որ չվերահսկվող ուժի ու չվարկաբեկված առաջնորդի առկայության պարագայում նրանք պետք է փորձեն ազդեցության միջոցներ ձեռնարկել: Քանի որ Ուրիխանյանի ու առավելևս «Ալյանսի» նկատմամբ չունեն ու չեն էլ կարող ունենալ ոչ մի կոմպրոմատ, իսկ ֆիզիկական հաշվեհարդարը այս պարագայում այնքան էլ անհետևանք չի լինի, մնում է միայն...

Մենք ձևավորելու ենք ազնիվ թիմ, հզոր հավատով, նոր ձևով ու ոճով`մտքով, կամքով ու ինտելեկտով
Մենք ձևավորելու ենք ազնիվ թիմ, հզոր հավատով, նոր ձևով ու ոճով`մտքով, կամքով ու ինտելեկտով

Մենք ձևավորելու ենք ազնիվ թիմ, հզոր հավատով, նոր ձևով ու ոճով`մտքով, կամքով ու ինտելեկտով: Շարժվելու ենք դեպի ապագա, այն մերն է ու բոլոր ազնիվ մարդկանցը:"Ալյանսը" բաց դուռ է բոլոր նրանց համար, ովքեր չունեն "թիկունք", բայց պարկեշտ են, նրանց համար, ով պատրաստ է մաքուր աշխատել ու արժանապատիվ հատուցվել և, վերջապես,նրանց համար, ովքեր ոչ թե համակերպվում են իրավիճակի հետ,այլ պատրաստ են ազդել դրա վրա: Միացեք "Ալյանս" առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը, եկեք հիմնադրենք այն ուժը, որը կստիպի հաշվի նս...

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի քաղաքացիների հերթական ընդունելություն
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի քաղաքացիների հերթական ընդունելություն

Հարգելի հայրենակիցներ,ս/թ մայիսի 4-ին,ժամը 13:00-ին "Ալյանս" առաջադիմական ցենտրիստական կուսակցության կենտրոնական գրասենյակում(Նալբանդյան 116) տեղի կունենա ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Բացվեց «Ալյանսի» կենտրոնական գրասենյակը
Բացվեց «Ալյանսի» կենտրոնական գրասենյակը

Այսօր Նալբանդյան 116 հասցեով բացվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կենտրոնական գրասենյակը: Այն համակարգելու է «Ալյանսի» տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը: Հերթական նիստում նախաձեռնող խումբն այսօր հաստատեց գրասենյակի մշտական աշխատակազմը, ինչպես նաև մայիսի 16-ին կայանալիք հիմնադիր համագումարի կազմկոմիտեի կազմը:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ցենտրիստական քաղաքական ուժ է
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ցենտրիստական քաղաքական ուժ է

«Ալյանս» առաադիմական ցենտրիստական կուսակցությունը ցենտրիստական քաղաքական ուժ է, որի քաղաքական պլատֆորմը հիմնված է պետական կառավարմանը և տնտեսական կարգերին վերաբերող սոցիալիստական և լիբերալ համակարգերի առավել արդարացված և արդյունավետ կիրառվող առանձին դրույթների համադրության վրա: Կուսակցությունն ընդունում է ազատական հիմքերով համակարգի գոյության անհրաժեշտութունը, սակայն քաղաքացիների սոցիալական ապահովության և սոցիալական արդարության անվերապահ գերակայության ու պետության կարգավորիչ դերակատարմամբ համակա...

«Ալյանս». Տ. Ուրիխանյանը կուսակցություն է ստեղծում
«Ալյանս». Տ. Ուրիխանյանը կուսակցություն է ստեղծում

«Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը որոշում է կայացրել հիմնադրելու «Ալյանս» Առաջադիմական Ցենտրիստական կուսակցությունը: Հիմնադիր համագումարը տեղի կունենա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ս.թ. մայիսի 16-ին: Այս մասին հաղորդագրություն է տարածել կազմկոմիտեն: Այս պահին, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի պահանջի, ընթանում են կենտրոնական և անհրաժեշտ թվով մարզային կառույցների ձևավորման աշխատանքներ: Միևնույն ժամանակ նախապատրաստվում են կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերը: