Նորություններ / Новости

 

 

 

 

 

 

 


Բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը Մասիս քաղաքում
Բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը Մասիս քաղաքում

Մասիս քաղաքի՝ Դպրոցականների 15/6 հասցեով բացվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության տարածքային գրասենյակը: Այն համակարգելու է Մասիս քաղաքի և մոտակա բնակավայրերի տարածքային կուսակցական կառույցների գործունեությունը: Ձևավորվել է տարածքային կառույցի խորհուրդ, որն առաջիկայում կընտրի խորհրդի նախագահ: Լրատվական ծառայություն

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության ներկայացուցիչները ՀՀ Սահմանադրական դատարանում
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության ներկայացուցիչները ՀՀ Սահմանադրական դատարանում

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության ներկայացուցիչներն այսօր մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված դիմումի քննությանը: Կուսակցության նախագահ,ԱԺ պատգամավոր Տ.Ուրիխանյանը դիմումատուներից է, և «Ալյանս»-ի պաշտոնական տեսակետն այն է, որ այսօրվա պայմաններում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը սխալ է, հակասահ...

Կայացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության առաջին նիստը
Կայացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության առաջին նիստը

Հիմնադրումից հետո կայացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք ներքաղաքական հարցեր, որոշում է կայացվել ստեղծել կուսակցության ամենօրյա օպերատիվ ռեժիմով աշխատող գործադիր մարմին:Տեղի է ունեցել նաև www.alyans.am պաշտոնական կայքի շնորհանդեսն ու հրապարակվել է կուսակցության ֆինանսավորման աղբյուր հանդիսացող նվիրատվությունների վճարային համակարգը: Լրատվական ծառայություն

Բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը Գյումրի քաղաքում
Բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը Գյումրի քաղաքում

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Գյումրի քաղաքում՝ Անկախության Հրապարակ 9 հասցեով բացվել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության տարածքային գրասենյակը: Այն համակարգելու է Գյումրիի և մոտակա բնակավայրերի կուսակցական տարածքային կառույցների գործունեությունը: Ձևավորվել է 38 հոգանոց խորհուրդ, որն առաջիկա օրերին կընտրի տարածքային կառույցի ղեկավար:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խիստ դատապարտում է բռնությունները
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խիստ դատապարտում է բռնությունները

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խիստ դատապարտում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մեր քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները: Իշխանության կողմից՝ չափազանց արդար պահանջներով հանդես եկող քաղաքացիների նկատմամբ կոպիտ ուժի, բռնության ու ապoրինի գործողությունների դրսևորման ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ իշխանությունը: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, և պատասխանատվության ենթարկել քաղաքացիների, ակցիայի մասնակիցների ու լրագրողների նկատմ...

Բաց հաղորդում հանցագործության մասին
Բաց հաղորդում հանցագործության մասին

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հայտարարությունը` բաց հաղորդում հանցագործության մասին: Հայաստանի Հանրապետությունում առկա ծանրագույն և բնակչության համար արդեն անտանելի դարձած սոցիալ-տնտեսական վիճակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հղի է լինելու աղետալի հետևանքներով: Առանց այն էլ ճգնաժամային վիճակն ավելի է ծանրանալու բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գների թանկացմամբ, տեղի կունենա մանր ու միջին մի շարք ձեռնարկությունների փակման հերթական փուլը, տասնյակ հազարավոր մարդի...