Նորություններ / Новости

 

 

 

 

 

 

 


Տեղի ունեցավ Տ. Ուրիխանյանի հանդիպումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և Քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների հետ
Տեղի ունեցավ Տ. Ուրիխանյանի հանդիպումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և Քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների հետ

Այսօր ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հանդիպումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և Քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների հետ: Ուսանողների կողմից նախաձեռնած հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր կապված հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, արտաքին քաղաքականության, ինչպես նաև «Ալյանս» կուսակցության գործունեության և առաջիկա անելիքների մասին:

«Ալյանս»-ի գրասենյակում տասնյակից ավելի արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ առաջին քննարկումը
«Ալյանս»-ի գրասենյակում տասնյակից ավելի արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ առաջին քննարկումը

«Ալյանս» կուսակցության նախաձեռնությամբ, կուսակցության կենտրոնական գրասենյակում, այսօր տասնյակից ավելի արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ առաջին քննարկումը: Քննարկման մասնակիցները իրենց մտահոգությունները հայտնեցին նախագծի շուրջ՝ միաժամանակ առաջարկելով այլընտրանքային լուծումներ: Ներկաները որոշում կայացրեցին մշակել միասնական փաստաթուղթ, որն իր մեջ կներառի բոլոր մասնակիցների կողմից ընդունելի առաջարկների փաթեթ, «Ընտրական օրենսգրքի» նա...

«Ալյանս»-ը արտախորհրդարանական ուժերի հետ քննարկելու է նոր «Ընտրական օրենսգրք»-ը
«Ալյանս»-ը արտախորհրդարանական ուժերի հետ քննարկելու է նոր «Ընտրական օրենսգրք»-ը

«Ալյանս» կուսակցությունը բանակցություններ է սկսել տասնյակից ավելի առաջատար արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ՝ առաջիկա օրերին «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ լայնամաշտաբ քննարկումների ու գործողությունների ծրագրի քննարկման շուրջ: Այս շաբաթ կկայանա առաջին միջոցառումը, որի անցկացման տեղի ու վայրի վերաբերյալ նախապես կհայտնվի: Հաշվի առնելով, որ կան արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր, որոնց հանրային ընկալումը, ազդեցությունը ընդդիմադիր տիրույթում, մեղմ ասած խորհրդարանական ընդդիմադիրներից պակ...

«Ալյանս»-ը մտնում է նախընտրական շրջան
«Ալյանս»-ը մտնում է նախընտրական շրջան

Ի տարբերություն իշխանական քարոզչամեքենայի կողմից արհեստականորեն շրջանառության մեջ դրվող պրոեկտ-կուսակցությունների՝ ՀՀ քաղաքացիները ձևավորում են «Ալյանս» կուսակցության տարածքային միավորները: Բազմաթիվ Արտաշատցիների նախաձեռնությամբ, այսօր բացվեց «Ալյանս»-ի Արտաշատի տարածքային գրասենյակը, որը համակարգելու է Արտաշատի և մոտակա բնակավայրերի կուսակցական տարածքային կառույցների գործունեությունը: Առաջիկայում «Ալյանս»-ի տարածքային կառույցների թիվը կավելանա ևս տասնմեկով: Կոչ ենք անում մեր բոլոր կողմնակիցն...

Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության վարչության հերթական նիստը
Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության վարչության հերթական նիստը

Այսօր տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության վարչության հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին ներկուսակցական հարցեր, կուսակցության հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին կատարված աշխատանքների հաշվետվություն: Կուսակցության Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Ալոյանը ներկայացրեց քաղաքացիների՝ իրավական աջակցություն ստանալու համար կազմակերպված ընդունելության արդյունքները: Որոշում կայացվեց անժամկետ երկարաձգել ընդունելությունը, հնարավորություն տալով ցանկացած քաղաքացու ստանալ օպերատիվ իր...

Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին
Ինչպիսի խորհրդարան կունենանք 2017-ին

2016 թվականին Հայաստանը մտավ նախընտրական հերթական փուլ: Այս տարին վերջինն է հինգերորդ գումարման Ազգային ժողովի համար, որի գործունեության չորս տարիների ընթացքում հերթական անգամ պարզ դարձավ, որ այն պետք է ենթարկվի լուրջ փոփոխությունների թե´ կազմի, թե´ աշխատանքի որակի և թե´ գործունեության արդյունավետության իմաստով: Հայաստանցիներն ունեն գրեթե ամբողջական ու լիարժեք պատկերացում խորհրդարանական ուժերի մասին ու նաև խորհրդարանում եղած 131 պատգամավորներից յուրաքանչյուրի վերաբերյալ: Հինգերորդ գումարման ԱԺ-ի...