Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության վարչության հերթական նիստը

2016-05-06
Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության վարչության հերթական նիստը

«Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակում, նախագահ Տիգրան Ուրիխանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կուսակցության վարչության հերթական նիստը: Քննարկման հիմնական թեման՝ առաջիկայում սպասվող «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարն էր: Նիստի ընթացքում վարչության անդամները քննարկեցին համագումարի հետ կապված կազմակերպչական հարցեր, ստացան հանձնարարականներ կուսակցության նախագահի կողմից: