Տ. Ուրիխանյանը՝ որպես կոնվենցիայի ընդունման նախագծի հեղինակ վարեց աշխատանքային խմբի նիստը

2016-10-24
Տ. Ուրիխանյանը՝ որպես կոնվենցիայի ընդունման նախագծի հեղինակ վարեց աշխատանքային խմբի նիստը

Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան, որը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդարանների ղեկավարների խորհրդի հաստատումից հետո ներկայացվելու է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ստորագրմանը: Կոնվենցիայի ընդունումը առանձնակի կարևոր է այլ պետությունների տարածքում առկա ահռելի հայկական մշակութային ժառանգության պահպանման առումով, հատկապես հաշվի առնելով այն հանագամանքը, որ Ադրբեջանը ևս անդամակցում է ԱՊՀ-ին: ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը՝ որպես կոնվենցիայի ընդունման նախագծի հեղինակ վարեց աշխատանքային խմբի նիստը և ներկայացրեց նախնական տարբերակը, որը մտավ օրակարգ և քվեարկությամբ ընդունվեց՝ չնայած Ադրբեջանի ներկայացուցչի հակառակ դիրքորոշմանը: