«Ալյանս» կուսակցության պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ

2016-12-21
«Ալյանս» կուսակցության պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ

«Ալյանս» կուսակցության պատվիրակությունը, քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնակատար Մարգարիտա Հովսեփյանի գլխավորությամբ, հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ՝ դեսպան Թիմուր Ուրազաևի գլխավորությամբ: Քննարկվել են երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցեր և փոխգործակցության հեռանկարներ: «Ալյանս»-ի պատվիրակները ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումը մի շարք ներքին և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ: Դեսպան Թիմուր Ուրազաևը ներկայացրեց Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչության մոտեցումներն ու պաշտոնական տեսակետները երկկողմ հարաբերությունների առնչությամբ: