ՀԻՄՆԱԴՐՎԵՑ «ԱԼՅԱՆՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

2022-03-21
ՀԻՄՆԱԴՐՎԵՑ «ԱԼՅԱՆՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Մոտ 300 երիտասարդ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի դահլիճում հիմնադրեցին «Ալյանս» կուսակցության երիտասարդական միությունը։ Նախաձեռնողը կուսակցության խորհրդի անդամ Դենիս Պողոսյանն է, որի առաջարկով կուսակցությունում որոշվել է ստեղծել առանձին կառուցվածքով զուգահեռ մարմին` երիտասարդական միություն` առանձնացված կենտրոնական գրասենյակով և մարզային ստորաբաժանումներով։ Նպատակն է մոբիլիզացնել իսկապես ընդդիմադիր և ակտիվ երիտասարդների, որոնք ցանկություն ունեն երկրում նոր իշխանություն ձևավորելու։