Տեղի է ունեցել <<Ալյանս>>-ի վարչության և խորհրդի համատեղ նիստ

2022-02-22
Տեղի է ունեցել <<Ալյանս>>-ի վարչության և խորհրդի համատեղ նիստ

Օրերս տեղի է ունեցել «Ալյանս» կուսակցության վարչության և խորհրդի համատեղ փակ նիստ, սակայն դրան ներկա չի եղել Տիգրան Արզաքանցյանը, որը վերջերս հայտարարել էր «Ալյանսից» առանձնանալու և առանձին կուսակցություն հիմնելու ցանկության մասին։ Այդ իսկ պատճառով չի հրավիրվել ժողովին։ Նիստը վարել է կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ով իր խոսքի մեջ նշել էր, որ կա հստակ ընդդիմադիր գիծ տանելու անհրաժեշտություն և որևէ երկխոսություն իշխանության հետ նպատակահարմար չէ։ Հատկապես, որ իշխանությանը ժամանակին տրվել էր հնարավորություն քննադատություն լսելու, բայց դրա լիմիտը վաղուց սպառված է։ Որոշվել է, որ կուսակցությունը որևէ մեկը այլևս չի կարող ներկայացնել Նիկոլ Փաշինյանի արտախորհրդարանական կուսակցությունների հավաքին։