Որ համայնքներում է մասնակցում ՏԻՄ ընտրություններին Ալյանս կուսակցությունը

2021-11-01
Որ համայնքներում է մասնակցում ՏԻՄ ընտրություններին Ալյանս կուսակցությունը

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը մասնակցում է Վանաձոր և Արտաշատ խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Վանաձոր համայնքում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է ՀՀ էլ.ցանցեր Դեբեդ մասնաճյուղի իրացման պետ Կարեն Էդարյանը, իսկ Արտաշատում՝ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Տիգրան Շահբազյանը: Յուրաքանչյուր ցուցակում ներգրավված է ավագանու 33 թեկնածու: