Այսօր կայացավ 《Ալյանս》 դեմոկրատական կուսակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը

2021-10-29
Այսօր կայացավ  《Ալյանս》 դեմոկրատական կուսակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը

Այսօր կայացավ ռեբրենդինգի փուլում գտնվող 《Ալյանս》 դեմոկրատական կուսակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը։ Խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը հանձնեց խորհրդի անդամների վկայականները։ Տարածքային կառույցների ղեկավարների հետ քննարկման արդյունքում որոշվեց մոտ երկու տասնյակ նոր գրասենյակներ հիմնել մարզերում և խոշոր համայնքներում։ Խորհրդի որոշմամբ կուսակցությունն անցնում է գերակտիվ վերակառուցման գործընթացի իրականացմանը։