Ալյանսը հասավ Կապան

2021-05-03
Ալյանսը հասավ Կապան

Կապան քաղաքում Լեռնագործների 5ա հասցեով բացվեց Ալյանս կուսակցության տարածքային կառույցի գրասենյակը։ Սա Ալյանսի տասներկուերորդ գրասենյակն է, որը համակարգելու է քաղաքի և մերձակա բնակավայրերի կուսակցական ակտիվի և համակիրների գործունեությունը։ Ալյանսում անդամագրությունն իրականացվում է նաև օնլայն www.alyans.am կայքում, որից հետո մարզերի բնակիչների տվյալները փոխանցվում են տարածքային կառույցներին։