Ալյանսի շարքերը շարունակաբար ավելանում են

2021-04-06
Ալյանսի շարքերը շարունակաբար ավելանում են

Այսօր Անի Գրանդի դահլիճում նորից Ալյանս կուսակցության նոր անդամագրվածների ընդունելություն էր։ Եվս մի քանի հարյուր հոգու հանձնեցին կուսակցական անդամատոմսեր և հաշվառեցին ընտրությունների վերահսկման շտաբում ընդգրկվող կամավորներին։ Ինչպես նախօրոք հայտնել էին Ալյանսից, քանի դեռ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը բուժվում է կորոնավիրուսից, միջոցառումներն անցկացնում է Ալյանսի վարչությունը։