Ալյանսի շարքերն ավելանում են

2021-03-15
Ալյանսի շարքերն ավելանում են

Ալյանսի շարքերն ավելանում են։ Յուրաքանչյուր շաբաթ նշանակված են նոր անդամագրվածների հետ հանդիպումներ։ Միևնույն ժամանակ շարունակվում է օնլայն անդամագրությունը www.alyans.am կայքի միջոցով։ Այլընտրանքային ընդդիմադիր տիրույթում դիրքավորվող Ալյանսում համարում են, որ հրավիրվելիք հանրահավաքից առաջ հարկավոր է ձևավորել ծավալուն և կենսունակ կուսակցական կառույց իր ենթակառույցներով, որի առկայությունը երկարաժամկետ ու կայուն հիմք է բոլոր գործողությունների համար։