ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉՏԱԼԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԳԵՑՆԵՐ ԱՅՍՊԻՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ. «ԱԼՅԱՆՍ»

2021-02-25
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉՏԱԼԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԳԵՑՆԵՐ ԱՅՍՊԻՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ. «ԱԼՅԱՆՍ»

«Ալյանս» կուսակցությունը պարտությունից, կապիտուլյացիայից ու համազգային աղետից հետո պահանջեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ իշխանությունը պետք է ենթարկվի պատասխանատվությունից բխող տրամաբանությանը։ Հակառակ պարագայում` հետևանքները կարող են լինել անկանխատեսելի։ Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ անդառնալին տեղի չի ունեցել, հորդորում ենք վարչապետին գրել հրաժարականի դիմումը։ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչություն