Բացվեց «Ալյանսի» կենտրոնական գրասենյակը

2015-04-27
Բացվեց «Ալյանսի» կենտրոնական գրասենյակը

Այսօր Նալբանդյան 116 հասցեով բացվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կենտրոնական գրասենյակը: Այն համակարգելու է «Ալյանսի» տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը: Հերթական նիստում նախաձեռնող խումբն այսօր հաստատեց գրասենյակի մշտական աշխատակազմը, ինչպես նաև մայիսի 16-ին կայանալիք հիմնադիր համագումարի կազմկոմիտեի կազմը: