«Ալյանս»-ը կրկնակի համագումարին ընդառաջ տարածքային կոնֆերանսներ է անցկացնում

2015-08-01
«Ալյանս»-ը կրկնակի համագումարին ընդառաջ տարածքային կոնֆերանսներ է անցկացնում

ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցումը մերժելու պատճառով «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը սկսել է կոնֆերանսների շարք, կրկնակի համագումար հրավիրելու նպատակով: Առաջին կոնֆերանսը մեկնարկել է կուսակցության Գյումրու տարածքային գրասենյակում: Հաջորդիվ ` արդեն բացված մյուս կառույցներում: «Ալյանսի» համագումարը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 29-ին, որի ժամանակ նաև կհստակեցվի կուսակցության գործողությունների պլանը և քարոզչական ծրագիրը սահմանադրական փոփոխությունների հարցի վերաբերյալ: