Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության առողջապահության և սոցիալական հանձնաժողովների համատեղ նիստը

2015-08-08
Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության առողջապահության և սոցիալական հանձնաժողովների համատեղ նիստը

Այսօր «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության առողջապահության և սոցիալական հանձնաժողովների համատեղ նիստը: Հանձնաժողովների անդամները անդրադարձան երկրում առկա առողջապահության և սոցիալական ոլորտների խնդիրներին, ներկայացվեց հաշվետվություն արդեն կատարված, ոլորտը բարելավելուն ուղղված աշխատանքների վերաբերյալ: Առողջապահության և սոցիալական հանձնաժողովների անդամները քննարկեցին համատեղ մշակված օրենսդրական նախաձեռնության հետ կապված աշխատանքային հարցեր: Քննարկվեցին նաև օգոստոսի 29-ին կայանալիք «Ալյանս» կուսակցության կրկնակի համագումարի հետ կապված կազմակերպչական հարցեր: Առողջապահության հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությամբ հանձնաժողովի նախագահ ընտրվեց կուսակցության վարչության անդամ Տաթևիկ Մուշեղյանը: