«Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային կառույցը ընտրեց խորհուրդ և ղեկավար

2015-08-18
«Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային կառույցը ընտրեց խորհուրդ և ղեկավար

Այսօր տեղի ունեցավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Գյումրու տարածքային կառույցի հերթական նիստը: Նիստի ընթացքում տարածքային կառույցը ներկայացրեց կատարված աշխատանքների հաշվետվություն և ձևավորեց «Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի 15 անդամներից բաղկացած խորհուրդ: Խորհրդի ամդամների միաձայն քվեարկությամբ «Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ղեկավար ընտրվեց Վարդան Ղազարյանը, քարտուղար՝ Անիչկա Խաչատրյանը: