Բացվեց «Ալյանս» կուսակցության գրասենյակը Իջևան քաղաքում

2015-08-21
Բացվեց «Ալյանս» կուսակցության գրասենյակը Իջևան քաղաքում

Այսօր Իջևան քաղաքում բացվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության տարածքային կառույցի հերթական վեցերորդ գրասենյակը: Այն համակարգելու է Իջևանի և մերձակա բնակավայրերի տարածքային կառույցների գործունեությունը: Առաջիկայում կձևավորվի տարածքային կառույցի խորհուրդը և կընտրվի ղեկավարը: Կուսակցության տարածքային կառույցը պատրաստվում է ակտիվ դերակատարում ունենալ նաև Իջևանում առաջիկա ընտրությունների գործընթացում: