Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության հիմնադիր երկրորդ համագումարը

2015-08-30
Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության հիմնադիր երկրորդ համագումարը

Այսօր, տեղի ունեցավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կրկնակի հիմնադիր համագումարը, այն պարզ պատճառով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չէր գրանցել կուսակցությունը անբովանդակային, անէական, տեխնիկական բնույթի պատճառաբանություններով: Համագումարին ներկա էին 219 պատվիրակ, որոնք ընտրվել էին վարչության կազմից, հանձնաժողովներից և տարածքային կառույցներից: Կրկնակի անգամ քվեարկությամբ հաստատվեցին ծրագիրն ու կանոնադրությունը, ընտրվեց վարչությունն ու նախագահը: Քննարկվեցին երկրում առկա լրջագույն խնդիրները, հերթական անգամ ընդգծվեցին համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, երկրում առկա անարդյունավետ կառավարման վերացումը, անարդյունավետ կառավարողների փոփոխությունը, որպես լուծում պահանջող ռազմավարական խնդիրներ: Քննարկվեց նաև ընդդիմադիր դաշտի անընդհատ ու ինտենսիվ նվազումն ու չեզոքացումը և այդ համատեքստում հերթական անգամ կարևորվեց ոչիշխանական ուժերի կոնսոլիդացիան: Անշուշտ քննարկվեց նաև Սահմանադրական փոփոխությունների հարցը, բոլոր ելույթ ունեցողները ընդգծեցին, որ «Ալյանսն» աչքի է ընկնում դիրքորոշում չփոխելով և անշեղուն քաղաքական կուրսով, այդ թվում այս հարցի վերաբերյալ: 

https://www.youtube.com/watch?v=BIObU9DyG_Q&feature=emb_logo