Բաց դռների օր «Ալյանս»-ի Վանաձորի տարածքային գրասենյակում

2015-11-07
Բաց դռների օր «Ալյանս»-ի Վանաձորի տարածքային գրասենյակում

Հարգելի Վանաձորցիներ. Սույն թվականի նոյեմբերի 13-ին և 14-ին «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Վանաձորի տարածքային կառույցը հայտարարում է բաց դռների օր: Ձեր կողմից բարձրացված համայնքային և պետական կառավարման ոլորտներին վերաբերող առկա խնդիրները կներկայացվեն կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին ՀՀ Ազգային Ժողովում բարձրացնելու համար: Կուսակցության տարածքային գրասենյակի հասցեն է` ք. Վանաձոր, Մովսես Խորենացու 2ա: Ընդունելության ժամերն են 12:00-17:00: Հեռ.՝ 093117839, 095484842 Հարգանքներով՝ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակ