Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության վարչության հերթական նիստը

2016-02-27
Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության վարչության հերթական նիստը

Այսօր տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության վարչության հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին ներկուսակցական հարցեր, կուսակցության հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին կատարված աշխատանքների հաշվետվություն: Կուսակցության Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Ալոյանը ներկայացրեց քաղաքացիների՝ իրավական աջակցություն ստանալու համար կազմակերպված ընդունելության արդյունքները: Որոշում կայացվեց անժամկետ երկարաձգել ընդունելությունը, հնարավորություն տալով ցանկացած քաղաքացու ստանալ օպերատիվ իրավական օգնություն: Վարչության նիստի օրակարգում էին նաև ապագա ՏԻՄ և խորհրդարանական ընտրությունների հետ կապված քարոզչական և նախապատրաստական հարցեր: