«Ալյանս»-ը մտնում է նախընտրական շրջան

2016-03-25
«Ալյանս»-ը մտնում է նախընտրական շրջան

Ի տարբերություն իշխանական քարոզչամեքենայի կողմից արհեստականորեն շրջանառության մեջ դրվող պրոեկտ-կուսակցությունների՝ ՀՀ քաղաքացիները ձևավորում են «Ալյանս» կուսակցության տարածքային միավորները: Բազմաթիվ Արտաշատցիների նախաձեռնությամբ, այսօր բացվեց «Ալյանս»-ի Արտաշատի տարածքային գրասենյակը, որը համակարգելու է Արտաշատի և մոտակա բնակավայրերի կուսակցական տարածքային կառույցների գործունեությունը: Առաջիկայում «Ալյանս»-ի տարածքային կառույցների թիվը կավելանա ևս տասնմեկով: Կոչ ենք անում մեր բոլոր կողմնակիցներին այցելելու մեր գրասենյակներ և ակտիվորեն մասնակցելու նախընտրական նախապատրաստական աշխատանքներին: Տեղեկությունները www.alyans.am կայքում: Լրատվական ծառայություն