«Ալյանս»-ի գրասենյակում տասնյակից ավելի արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ առաջին քննարկումը

2016-04-02
«Ալյանս»-ի գրասենյակում տասնյակից ավելի արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ առաջին քննարկումը

«Ալյանս» կուսակցության նախաձեռնությամբ, կուսակցության կենտրոնական գրասենյակում, այսօր տասնյակից ավելի արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ առաջին քննարկումը: Քննարկման մասնակիցները իրենց մտահոգությունները հայտնեցին նախագծի շուրջ՝ միաժամանակ առաջարկելով այլընտրանքային լուծումներ: Ներկաները որոշում կայացրեցին մշակել միասնական փաստաթուղթ, որն իր մեջ կներառի բոլոր մասնակիցների կողմից ընդունելի առաջարկների փաթեթ, «Ընտրական օրենսգրքի» նախագծում փոփոխություններ իրականացնելու պահանջով: Առաջիկա օրերին կընդունվի համատեղ հայտարարություն և կքննարկվի միասնական գործողությունների պլանը: Մասնակցում էին . • «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, • «Արդարություն» կուսակցությունը, • «Ազգային անվտանգություն» կուսակցությունը, • «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը, • «Առաքելություն» կուսակցությունը, • «Նոր Ժամանակներ» կուսակցությունը, • «Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցությունը, • Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, • ՀԺԱՄ կուսակցությունը, • Նոր Հայաստանից՝ Անդրիաս Ղուկասյանը: