Տեղի ունեցավ Տ. Ուրիխանյանի հանդիպումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և Քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների հետ

2016-04-22
Տեղի ունեցավ Տ. Ուրիխանյանի հանդիպումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և Քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների հետ

Այսօր ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հանդիպումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և Քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների հետ: Ուսանողների կողմից նախաձեռնած հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր կապված հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, արտաքին քաղաքականության, ինչպես նաև «Ալյանս» կուսակցության գործունեության և առաջիկա անելիքների մասին: