- Կուսակցության համագումարը Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինն է, որն ունի Կուսակցության
գործունեությանն
առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք, և որի ընդունած որոշումները
պարտադիր են Կուսակցության բոլոր մարմինների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների,
ներկայացուցչությունների և անդամների համար:
- Կուսակցության հերթական համագումարները հրավիրվում են երկու տարին մեկ անգամ: Կուսակցության վարչության
որոշմամբ
կարող է հրավիրվել Կուսակցության արտահերթ համագումար: Հերթական համագումարի հրավիրումից առնվազն մեկ ամիս առաջ
Կուսակցության վարչությունը հրավիրում է հատուկ նիստ, որտեղ քննարկվում է համագումարի օրակարգի նախագիծը:
- Կուսակցության համագումարը`
- ա) լսում և հաստատում է համագումարների միջև ընկած ժամանակահատվածում Կուսակցության գործունեության
վերաբերյալ
Կուսակցության վարչության հաշվետվությունը,
- բ) քննարկում և ընդունում է Կուսակցության ծրագիրը և հաստատում կանոնադրությունը, կանոնադրության և
ծրագրի
փոփոխությունները և նոր խմբագրությամբ կանոնադրությունն ու ծրագիրը,
- գ) ընտրում է Կուսակցության նախագահ և Կուսակցության վարչության անդամներ,
- դ) ընտրում է Կուսակցության վերստուգիչ հանձնաժողով,
- ե) լսում և հաստատում է Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը,
- զ) որոշում է Կուսակցության ռազմավարական, գաղափարական-քաղաքական ուղին, Կուսակցության խնդիրների
իրականացման
գործելակերպը,
- է) որոշում է ընդունում Կուսակցության վերակազմակերպման կամ Կուսակցության լուծարման մասին,
- ը) քննարկում և վերջնական որոշում է կայացնում Կուսակցության գործունեության հետ կապված ցանկացած հարցի
վերաբերյալ,
- թ)որոշում է կայացնում հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու կամ առաջադրված որևէ թեկնածուին
սատարելու
մասին:
- Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե ներկա են (գրանցված են) համագումարի պատվիրակների ընդհանուր
թվի առնվազն
2/3-ը:
- Համագումարի որոշումները, բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի,
ընդունվում են բաց կամ
գաղտնի քվեարկությամբ, համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ: Գաղտնի քվեարկությունն
անցկացվում է համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
- Կուսակցության կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու,
Կուսակցության
վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև
- օրենքով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են Կուսակցության
համագումարի
պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
- Կուսակցության համագումարը, Կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկման նպատակով, ընտրում է
Կուսակցության
վերստուգիչ հանձնաժողով, որի անդամների թիվը հաստատում է համագումարը: Վերստուգիչ հանձնաժողովի անդամը չի կարող
միաժամանակ լինել Կուսակցության ղեկավար մարմինների անդամ, Կուսակցության տարածքային ստորաբաժանման ղեկավար կամ
քարտուղար:
- Կուսակցության համագումարը, գրանցված պատվիրակների ձայների մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով
ընտրում է
Կուսակցության նախագահ: Եթե առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա ընտրված է համարվում առավել կողմ ձայներ
ստացած թեկնածուն: Համագումարի որոշմամբ Կուսակցության նախագահի վաղաժամկետ ընտրություն կարող է կատարվել
համագումարի պատվիրակների ընդհանուր թվի 2/3-ի կողմ ձայներով ընդունված որոշմամբ: