1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը (այսուհետ` Կուսակցություն) սույն կանոնադրության և կուսակցության
ծրագրային դրույթներն ընդունող անձանց անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի
գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:
1.2 Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, սույն
կանոնադրության և իր ծրագրի հիման վրա:
1.3 Օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից Կուսակցությունը հանդիսանում է իրավաբանական անձ, օգտվում է
իրավաբանական անձի կարգավիճակից բխող և օրենքով սահմանված իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:
1.4 Կուսակցության անվանումն է`
ա)հայերեն` «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն (հապավումը ` ԱԱՑԿ)
բ)ռուսերեն`Прогрессивная центристская партия «Альянс» (հապավումը`ПЦПА)
գ) անգլերեն` Progressive centrist party "Alliance" (հապավումը`PCPA):