"АЛЬЯНС" ПРОГРЕССИВНАЯ ЦЕНТРИСТСКАЯ ПАРТИЯ
Կուսակցության նախագահը`
ա) իրականացնում է Կուսակցության և նրա վարչության գործունեության ղեկավարումը,
բ) ներկայացնում է Կուսակցությունը, նրա շահերը և դիրքորոշումը պետական մարմինների, հասարակական, քաղաքական և միջազգային
ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների, միությունների ու ասոցիացիաների հետ ունեցած հարաբերություններում,
կամ
այդ նպատակով լիազորում է Կուսակցության այլ անդամների,
գ)ղեկավարում է Կուսակցության վարչության աշխատանքները և համակարգում Կուսակցության բոլոր ստորաբաժանումների
գործունեությունը,
դ) կառավարում է Կուսակցության գույքը և դրամական միջոցները,
ե) հաստատում (ստորագրում) է Կուսակցության վարչության որոշումները,
զ) հաստատում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում պետական լիազոր մարմնին ներկայացնում է Կուսակցության ֆինանսական
և
հաշվապահական հաշվետվությունները,
է) օրենքով սահմանված ժամկետում զանգվածային լրատվության միջոցներում հրապարակում է Կուսակցության ֆինանսական և գույքի
օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները,
ը) իրականացնում է սույն կանոնադրությամբ և Կուսակցության համագումարի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ: