"АЛЬЯНС" ПРОГРЕССИВНАЯ ЦЕНТРИСТСКАЯ ПАРТИЯ
Հունիսի 17-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում, «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գլախավորությամբ տեղի ունեցավ կուսակցության վարչության հերթական նիստը: Նիստի ընթացքում վարչության անդամները ամփոփեցին «Ալյանս» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարի աշխատանքները: Քննարկվեցին նաև ներկուսակցական, կազմակերպչական հարցեր: Անդրադարձ եղավ ինչպես առաջիկա ՏԻՄ, այնպես էլ 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին: Կուսակցության վարչության նոր ան...
«Ալյանս» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարի կազմակերպչական աշխատանքները իրականացնելու համար կուսակցության մի շարք ակտիվիստներ պարգևատրվեցին շնորհակալագրերով:
Մեկ տարվա մեջ երկրորդ մասշտաբային համագումարն անցկացրեց "Ալյանս" կուսակցությունը: Ընդլայնվեց վարչության կազմը`հասնելով 60-ի: Շուրջ 900 պատվիրակներ ՀՀ տարբեր քաղաքներից կայացրեցին Գյումրի և Վանաձոր քաղաքներում գալիք ՏԻՄ և 2017-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումներ: "Ալյանսը", որպես ամենախոշոր արտախորհրդարանական ուժ, որոշեց բանակցություններ սկսել ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի հետ ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցի շուրջ:
Մայիսի 19-ին, Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, գիտության, սպորտի, ինֆորմացիայի և կապի հարցերով մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էր նաև տվյալ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Հանձնաժողովը քննարկեց մի շարջ մոդելային օրենքների նախագծեր և ամփոփեց 2015 թվականի աշխատանքները: Մայիսի 20-ին Տիգրան Ուրիխանյանը մասնակցեց նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհ...
«Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակում, նախագահ Տիգրան Ուրիխանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կուսակցության վարչության հերթական նիստը: Քննարկման հիմնական թեման՝ առաջիկայում սպասվող «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարն էր: Նիստի ընթացքում վարչության անդամները քննարկեցին համագումարի հետ կապված կազմակերպչական հարցեր, ստացան հանձնարարականներ կուսակցության նախագահի կողմից:
Այսօր ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հանդիպումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և Քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների հետ: Ուսանողների կողմից նախաձեռնած հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր կապված հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, արտաքին քաղաքականության, ինչպես նաև «Ալյանս» կուսակցության գործունեության և առաջիկա անելիքների մասին: