Նորություններ / Новости

 

 

 

 

 

 

 


Հրատապ խորհրդակցություն «Ալյանս» կուսակցության գրասենյակում
Հրատապ խորհրդակցություն «Ալյանս» կուսակցության գրասենյակում

Հուլիսի 26-ին, հանրահավաքին մասնակցելուց առաջ, «Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակում Տիգրան Ուրիխանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հրատապ խորհրդակցություն կուսակցության վարչության հետ, որից հետո վարչության կազմը՝ կուսակցության ակտիվիստների հետ մեկտեղ մեկնեց հանրահավաքի վայր:

Բջնիում տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության վարչության արտագնա նիստը
Բջնիում տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության վարչության արտագնա նիստը

Հուլիսի 23-ին, Բջնիում տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության վարչության արտագնա նիստը: Վարչությունը ոչ պաշտոնական ձևաչափով հավաքվել էր ամփոփելու անցնող կիսամյակը և քննարկելու մի շարք հարցեր սպասվող քաղաքական իրադարձությունների հետ կապված: Արտագնա նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև Երևանի Խորենացու փողոցում տեղի ունեցող իրադարձություններին: Վարչության անդամները ևս մեկ անգամ փաստեցին, որ ստեղծված իրավիճակը երկրում տիրող անարդարության մթնոլորտի, ապրելու և գոյատևելու անհնարինության արդյունք է, և որ «...

«Ալյանս» կուսակցության հայտարարությունը
«Ալյանս» կուսակցության հայտարարությունը

«Ալյանս» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Խորենացու փողոցում տեղի ունեցող զանգվածային, արդարացի դժգոհության շահարկումը տարբեր քաղաքական գործիչների ու կուսակցությունների կողմից: ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցածը ողբերգություն է, որը ծնվել է երկրում առկա բազմաթիվ պրոբլեմների պատճառով, իսկ այդ պրոբլեմների ճարտարապետը իշխանությունն է, որը պարտավոր է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները ձեռնարկել խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար, այդ թվում` գնալով որոշակի զիջումների: Սա է մեր դիրքորոշումը...

Արդարություն տվեք մարդկանց եթե ուզում եք, որ հանցագործությունը չդառնա պրոտեստի միջոց
Արդարություն տվեք մարդկանց եթե ուզում եք, որ հանցագործությունը չդառնա պրոտեստի միջոց

Տեղի ունեցածը մեծ ցավ է, ու մեծ խնդիր մեր երկրի համար: Այն հարյուրավոր այլ չլուծված խնդիրների արտացոլումն է, որոնք չպետք է լինեին, և դրանցում մեղավորները ցանկացած դեպքում պատասխանատվություն են կրելու մարդկանց ու Աստծո առաջ: Մեծ ցավ ենք ապրում խաղաղ պայմաններում զոհի և տուժածների առկայության առթիվ: Ցավակցում ենք զոհված սպայի ընտանիքին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Ամենավտանգավորն այս իրավիճակում այն է, որ հասարակության մոտ իրավիճակի առթիվ կան տարբեր ընկալումներ, մինչդեռ դրա...

Հուլիսի 5-ին տեղի է ունենալու «Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի կոնֆերանսը
Հուլիսի 5-ին տեղի է ունենալու «Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի կոնֆերանսը

Ս.թ. մայիսի 28-ին կայացած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության երկրորդ արտահերթ համագումարի ժամանակ կայացվեց Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշում: Հուլիսի 5-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում տեղի է ունենալու «Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի կոնֆերանսը, որին հրավիրվել են տեղական կառույցից շուրջ 400 պատվիրակներ:

«Ալյանս» կուսակցության վարչության հայտարարությունը
«Ալյանս» կուսակցության վարչության հայտարարությունը

Վերջին ագամ, մեկ և ընդմիշտ արձագանքում ենք «Ալյանս» կուսակցության որևէ այլ կուսակցության հետ միավորման մասին՝ պարբերաբար և վերջին օրերին հատկապես տարածվող ապատեղեկատվությանը: Այս կամ այն նոր ձևավորված որևէ կուսակցության հետ միավորման շուրջ քննարկում կարող է լինել բացառապես այն դեպքում, եթե այդ կուսակցությունը լինի իրականում ընդդիմադիր, և եթե այդ կուսակցությունը կամ կուսակցությունները պատրաստ լինեն ընդունելու «Ալյանս»-ի քաղաքական կուրսը և միավորվելու «Ալյանս»-ի շուրջ՝ այն պարզ պատճառով, որ «Ալյան...