"АЛЬЯНС" ПРОГРЕССИВНАЯ ЦЕНТРИСТСКАЯ ПАРТИЯ
«Ալյանս» կուսակցության 6-րդ արտահերթ համագումարի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած մի խումբ անդամների հանձնվեցին շնորհակալագրեր:
Սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության 6-րդ արտահերթ համագումարը: Թվով հազարի հասնող պատվիրակների կազմում էին բավականին հետաքրքիր դեմքեր, հայտնի քաղաքական գործիչներ, համայնքների ղեկավարներ, ուսանողական կառույցների ղեկավարներ: Նախկին իշխանություններին ընդդիմադիր «Ալյանս»-ը քննարկեց ներքաղաքական իրավիճակն ու արտահայտեց սեփական դիրքորոշումները դրա վերաբերյալ:
Երևանի կենտրոնում, Մոսկովյան 21 հասցեով բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը: Այն համակարգելու է մայրաքաղաքի ակտիվի և տարածքային կառույցների գործունեությունը:
Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության պատվիրակների ընդլայնված ժողով, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը, կուսակցության գործունեությանը վերաբերող հարցեր և ընտրվեց վարչության ու քաղաքական խորհրդի նոր կազմ:
Մի շարք լրատվամիջոցներում «Ալյանսի» փոխնախագահի դատավճիռի վերաբերյալ հրապարակումների մասով հայտնում եմ, որ տարիներ առաջ առանձնապես խոշոր չափի խարդախության համար չորս տարվա ազատազրկման դատապարտված «Ալյանսի» վարչության անդամ Սարգիս Հարությունյանի վճիռը անցած տարվա վերջում Վճռաբեկ դատարանը (№ ԵԿԴ/0236/01/14) օրինական ուժի մեջ մտցրեց: Այդ պահից Սարգիսը սկսում է կոմպրոմատներ հավաքել կուսակցության առանցքային գործիչների և նախագահի վերաբերյալ, պառակտիչ ու քայքայիչ գործողություններ կատարում կուսակցությա...
Թիվ 2 ընտրատրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) առաջադրված Տիգրան Ուրիխանյանի կենտրոնական շտաբը ստեղծել է օպերատիվ արձագանքման կենտրոն և թեժ գիծ` ապրիլի 2-ին քվեարկության ու հաշվարկի ընթացքը հսկելու և հնարավոր խնդիրների կամ խախտումների դեպքում օպերատիվ կերպով դրանք արձանագրելու, լրատվամիջոցներին ու իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով: Կոչ ենք անում բոլոր այն քաղաքացիներին, որոնք կնկատեն օրինական ընթացքից ցանկացած շեղում, անմիջապես ահազանգել օպերատիվ կենտրոն՝ 096163030 հեռախոսահամար...