"АЛЬЯНС" ПРОГРЕССИВНАЯ ЦЕНТРИСТСКАЯ ПАРТИЯ
Մեծ ցավ է ու մեծ կորուստ։ Մարդկանց շահերի և Հայրենիքի համար պայքարում էր և՜ խաղաղ ժամանակ, և՜ պատերազմում։ Մեր թիմակիցը հազարավոր փառահեղ հոգիների հետ Աստծո գրկում է։ Հիշատակդ միշտ վառ է լինելու, հերո՜ս Ցոլակ Խաչատրյան։
Համատեղ քննարկումից հետո ռազմագերիների փոխանակման, ինչպես նաև հումանիտար գործողությունների անբավարար արդյունքների վերաբերյալ խնդիրներով դիմել եմ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Անատոլի Վիբորնիին։ Խնդրել եմ, հաշվի առնելով գերևարված և անհետ կորած անձանց կյանքին սպառնացող ռիսկերն ու նրանց ընտանիքների ծայրահեղ վիճակը, հարցը դարձնել խորհրդարանական, միջխորհրդարանական, ինչպես նաև ՌԴ ղեկավարության մակարդակների քննարկման առարկա։
Մեր կուսակցության հայտարարությանն է արձագանքել "Ինտերօրթո" գերմանական պրոթեզավորման կենտրոնը՝ հայտնելով, որ պատրաստ են անվճար պրոթեզավորել և օրթեզավորել պատերազմի բոլոր մասնակիցներին, որոնք ունեն դրա կարիքը։ Անկեղծ շնորհակալություն "Ինտերօրթո" կենտրոնին։ Անհրաժեշտության դեպքում զանգահարեք՝ 077 218259 կամ 091 218259
Եռօրյա քննարկումների արդյունքում <<Ալյանս>> կուսակցության վարչությունը ընդունել է հետևյալ հայտարարությունը. <<Երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Տասը, տասներեք, տասնութ, այս թվերով է արձանագրվել վերջին երեք օրերի մահերի վիճակագրությունը: Ակնհայտ է, որ նույնիսկ եթե Աստծո բարեհաճությամբ համավարակի հարվածը մեր երկրին էլ ավելի չուժգնանա, ապա առնվազն մի քանի ամսից կանգնելու ենք տնտեսական ճգնաժամի ու սոցիալական աղետի առաջ, և այս ամենին գումարած երկիրը մտնում է քաղաքական ճգնաժամի մեջ: Այսօր...
«Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ և քննարկեցին բազմաթիվ արդիական հարցեր, ուսանողությանը հուզող խնդիրներ, կուսակցության և ուսանողների համագործակցությանը վերաբերող շատ հարցեր: Որոշվեց հանդես գալ նաև մի շարք համատեղ նախաձեռնություններով և միջոցառումներով:
«Ալյանս» կուսակցության վարչության ներկայացուցիչները մասնակցեցին Շառլ Ազնավուրի հոգեհանգստին նվիրված միջոցառմանը: