"АЛЬЯНС" ПРОГРЕССИВНАЯ ЦЕНТРИСТСКАЯ ПАРТИЯ
«Ալյանս» կուսակցությունը պարտությունից, կապիտուլյացիայից ու համազգային աղետից հետո պահանջեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ իշխանությունը պետք է ենթարկվի պատասխանատվությունից բխող տրամաբանությանը։ Հակառակ պարագայում` հետևանքները կարող են լինել անկանխատեսելի։ Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ անդառնալին տեղի չի ունեցել, հորդորում ենք վարչապետին գրել հրաժարականի դիմումը։ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչություն
Բացվեցին Ալյանս կուսակցության ևս երկու մասնաճյուղեր Արտաշատ և Ջերմուկ քաղաքներում։
Տեղի ունեցավ Ալյանսի արտահերթ համագումարը։ Մանրամասները տեսանյութում.
Երևան քաղաքում արդեն գործում են Ալյանսի երեք գրասենյակներ։ Համեցե՜ք։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է` ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից բարձրացվում է հարց, թե որտեղ են, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարածի, բացված կամ հայտնաբերված աշխատատեղերից Զինծառայողների սոցապահովության հիմնադրամ փոխանցվող գումարները, որոնք արդեն պետք է հատեին երեք միլիարդ դրամի սահմանագիծը։ Պատգամավորն այդ հարցը ԱԺ-ում քանիցս ուղղել է Փաշինյանին։ Դրանց ի պատասխան վերջինս անում էր իրարամերժ առաջարկներ, որոնք այնուհետև հենց ինքն էլ խախտում էր։ Կառավարության որոշմամբ Ուրիխ...
Վաղը՝ 30.01.2021թ. Ալյանս կուսակցությունը ակտիվի ընդլայնված համաժողովին կներկայացնի նոր քաղաքական պլատֆորմի բացվածքը, ներքին քաղաքական հարթակում գործողությունների ծրագիրն ու հրավիրվելիք հանրահավաքի վերաբերյալ տեղեկություններ։ Հետևե՜ք լրատվամիջոցների ուղիղ եթերով։