Նորություններ / Новости

 

 

 

 

 

 

 


Տեղի է ունեցել «Ալյանս» կուսակցության գործադիր մարմնի առաջին նիստը
Տեղի է ունեցել «Ալյանս» կուսակցության գործադիր մարմնի առաջին նիստը

Հիմք ընդունելով «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության, ամենօրյա օպերատիվ ռեժիմով աշխատող գործադիր մարմին ստեղծելու մասին 03.07.2015թ. որոշումը, այսօր` հուլիսի 15-ին տեղի է ունեցել կուսակցության նորաստեղծ գործադիր մարմնի առաջին նիստը: Նիստի ընթացքում հստակեցվել են «Ալյանս» կուսակցության գործադիր մարմնի հիմնական գործառույթները, որոնք են՝ տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին օպերատիվ արձագանքումը, կուսակցական կառույցների համակարգումը և կուսակցության ռազմավարության իրակա...

Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի անդրանիկ նիստը
Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի անդրանիկ նիստը

Այսօր, հուլիսի 14-ին, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները անդրադարձան Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական և բնապահպանական ոլորտի խնդիրներին, ներկայացրեցին «Ալյանս» կուսակցության մոտեցումները այդ խնդիրների լուծման հարցում: Որոշում կայացվեց մշակել ոլորտը կարգավորող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ և ներկայացնել «Ալյանս»...

Բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը Մասիս քաղաքում
Բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը Մասիս քաղաքում

Մասիս քաղաքի՝ Դպրոցականների 15/6 հասցեով բացվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության տարածքային գրասենյակը: Այն համակարգելու է Մասիս քաղաքի և մոտակա բնակավայրերի տարածքային կուսակցական կառույցների գործունեությունը: Ձևավորվել է տարածքային կառույցի խորհուրդ, որն առաջիկայում կընտրի խորհրդի նախագահ: Լրատվական ծառայություն

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության ներկայացուցիչները ՀՀ Սահմանադրական դատարանում
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության ներկայացուցիչները ՀՀ Սահմանադրական դատարանում

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության ներկայացուցիչներն այսօր մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված դիմումի քննությանը: Կուսակցության նախագահ,ԱԺ պատգամավոր Տ.Ուրիխանյանը դիմումատուներից է, և «Ալյանս»-ի պաշտոնական տեսակետն այն է, որ այսօրվա պայմաններում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը սխալ է, հակասահ...

Կայացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության առաջին նիստը
Կայացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության առաջին նիստը

Հիմնադրումից հետո կայացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք ներքաղաքական հարցեր, որոշում է կայացվել ստեղծել կուսակցության ամենօրյա օպերատիվ ռեժիմով աշխատող գործադիր մարմին:Տեղի է ունեցել նաև www.alyans.am պաշտոնական կայքի շնորհանդեսն ու հրապարակվել է կուսակցության ֆինանսավորման աղբյուր հանդիսացող նվիրատվությունների վճարային համակարգը: Լրատվական ծառայություն

Բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը Գյումրի քաղաքում
Բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը Գյումրի քաղաքում

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Գյումրի քաղաքում՝ Անկախության Հրապարակ 9 հասցեով բացվել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության տարածքային գրասենյակը: Այն համակարգելու է Գյումրիի և մոտակա բնակավայրերի կուսակցական տարածքային կառույցների գործունեությունը: Ձևավորվել է 38 հոգանոց խորհուրդ, որն առաջիկա օրերին կընտրի տարածքային կառույցի ղեկավար: