"АЛЬЯНС" ПРОГРЕССИВНАЯ ЦЕНТРИСТСКАЯ ПАРТИЯ
«Ալյանս» կուսակցությունը տարեվերջին հրապարակեց նոր քաղաքական պլատֆորմի վերաբերյալ իր առաջարկը, որով շրջանառության մեջ է դնում նոր ձևաչափի միութենական միավորում ստեղծելու առաջարկը՝ անկախ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Այդ առաջարկի հրապարակումից հետո որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել, թե դրանով հարվածի տակ է դրվում Հայաստանի ինքնիշխանությունը: «Ալյանս»-ը դա հերքում է եւ շաբաթ օրը տեղի ունեցած կուսակցության ակտիվի ընդլայնված համաժողովին դրան հատուկ անդրադարձ է արվել: Նախ խոսվել է այն մասին, որ հարց դրված չէ միավորում ստեղծել Ռուսաստանի կամ որևէ այլ պետության հետ, քանի որ որևէ այլ պետություն մեզ հետ միավորվելու ցանկություն չի դրսևորել մինչ օրս, խոսքը գնում է այն մասին՝ միավորում ստեղծե՞լ Ռուսաստանի հետ, թե՞ չստեղծել առհասարակ: Եվ բերվել են մի շարք օրինակներ աշխարհում այսօր գոյություն ունեցող միություններից, այդ թվում՝ Եվրոպայի միությունից, որտեղ փոխինտեգրման մի շարք ձևաչափերով հանդերձ հզոր ու գերհզոր պետությունները պահպանում են իրենց բացարձակ ինքնիշխանությունը: Բավականին սուր ելույթով հանդես է եկել կուսակցության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, հատվածը ներկայացվում է ստորև.