Համագումար / Съезд

 

 

 

 

 

 

 


  • Կուսակցության համագումարը Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինն է, որն ունի Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք, և որի ընդունած որոշումները պարտադիր են Կուսակցության բոլոր մարմինների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների, ներկայացուցչությունների և անդամների համար:
  • Կուսակցության հերթական համագումարները հրավիրվում են երկու տարին մեկ անգամ: Կուսակցության վարչության որոշմամբ կարող է հրավիրվել Կուսակցության արտահերթ համագումար: Հերթական համագումարի հրավիրումից առնվազն մեկ ամիս առաջ Կուսակցության վարչությունը հրավիրում է հատուկ նիստ, որտեղ քննարկվում է համագումարի օրակարգի նախագիծը:
  • Կուսակցության համագումարը`
  • ա) լսում և հաստատում է համագումարների միջև ընկած ժամանակահատվածում Կուսակցության գործունեության վերաբերյալ Կուսակցության վարչության հաշվետվությունը,
  • բ) քննարկում և ընդունում է Կուսակցության ծրագիրը և հաստատում կանոնադրությունը, կանոնադրության և ծրագրի փոփոխությունները և նոր խմբագրությամբ կանոնադրությունն ու ծրագիրը,
  • գ) ընտրում է Կուսակցության նախագահ և Կուսակցության վարչության անդամներ,
  • դ) ընտրում է Կուսակցության վերստուգիչ հանձնաժողով,
  • ե) լսում և հաստատում է Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը,
  • զ) որոշում է Կուսակցության ռազմավարական, գաղափարական-քաղաքական ուղին, Կուսակցության խնդիրների իրականացման գործելակերպը,
  • է) որոշում է ընդունում Կուսակցության վերակազմակերպման կամ Կուսակցության լուծարման մասին,
  • ը) քննարկում և վերջնական որոշում է կայացնում Կուսակցության գործունեության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ,
  • թ)որոշում է կայացնում հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու կամ առաջադրված որևէ թեկնածուին սատարելու մասին:
  • Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե ներկա են (գրանցված են) համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:
  • Համագումարի որոշումները, բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են բաց կամ գաղտնի քվեարկությամբ, համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ: Գաղտնի քվեարկությունն անցկացվում է համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
  • Կուսակցության կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև
  • օրենքով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  • Կուսակցության համագումարը, Կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկման նպատակով, ընտրում է Կուսակցության վերստուգիչ հանձնաժողով, որի անդամների թիվը հաստատում է համագումարը: Վերստուգիչ հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել Կուսակցության ղեկավար մարմինների անդամ, Կուսակցության տարածքային ստորաբաժանման ղեկավար կամ քարտուղար:
  • Կուսակցության համագումարը, գրանցված պատվիրակների ձայների մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով ընտրում է Կուսակցության նախագահ: Եթե առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա ընտրված է համարվում առավել կողմ ձայներ ստացած թեկնածուն: Համագումարի որոշմամբ Կուսակցության նախագահի վաղաժամկետ ընտրություն կարող է կատարվել համագումարի պատվիրակների ընդհանուր թվի 2/3-ի կողմ ձայներով ընդունված որոշմամբ: