«Ալյանս»-ը միանշանակ մասնակցելու է Գյումրու և Վանաձորի ընտրություններին

23:00 | 07.03.2016

«Ալյանս»-ը միանշանակ մասնակցելու է Գյումրու և Վանաձորի ընտրություններին

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչությունը քննարկել է Գյումրի և Վանաձոր քաղաքներում այս տարի կայանալիք ընտրությունների հարցը: Վերլուծելով իրավիճակն ու իրականացնելով պարզ սոցիոլոգիական ուսումնասիրություն` մենք հանգեցինք այն եզրակացության, որ «Ալյանս»-ի հանրային ընկալումը, մեր կուսակցության նկատմամբ մարդկանց ակնկալիքներն ու ամենակարևորը` մեր թիմի պոտենցիալը ոչ միայն թույլ են տալիս, այլև պարտադրում են «Ալյանս»-ին մասնակցել Գյումրու և Վանաձորի ընտրություններին: Մենք ներկայացնելու ենք կուսակցության համամասնական ցուցակներում ավագանիների մեր թեկնածուներին, իսկ ցուցակը գլխավորող անձը կհավակնի քաաքապետի պաշտոնին: Այս պահից մինչև աշնան սկիզբ մեր տարածքային կառույցները հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում կեռապատկվեն, իսկ տեղական մի շարք կոնֆերանսների արդյունքում կընտրվեն լավագույնները, որոնք և կընդգրկվեն կուսակցության նախընտրական ցուցակում: Այս մասին Xnews.am-ի թղթակցին հայտնեց «Ալյանս» կուսակցության նախագահի տեղակալ, կենտրոնական գրասենյակի ղեկավար Ս. Հարությունյանը:

  • Կիսվել`

Վերջին լուրերը