Թող ապացուցեն, որ վերարտադրման խնդիր չունեն

14:36 | 21.10.2015

Թող ապացուցեն, որ վերարտադրման խնդիր չունեն

«Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական կուսակցության դիրքորոշումը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ արտահայտել է կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում դեմ քվեարկելով նախագծին: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլսիում նշեց «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը: «Մենք Սահմանադրական փոփոխությունների բովադակային կողմին չենք անդրադառնաւոմ, որովհետեւ մենք կողմ ենք արդարության վերականգմանը, կառավարման մոդելի փոփոխությանը, բայց դեմ ենք արտահայտվում, որովետեւ չկա վստահություն իրականացնող քաղաքական ուժի նկատմաբ, եւ հետեւաբար մենք ոչ ենք ասում»,- ասաց Սարգիս Հարությունյանը: Նրա խոսքով Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակական պահանջ չկա:

Լրագրողներից մեկի հարցին, թե ձեւավորվել են «Ոչ»-ի ճակատներ, ովքեր դեմ են արտահայտվում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, պատրաստվում եք միանալ: Այս առնչությամբ Սարգիս Հարությունյանն ասաց, որ չպետք է տարանջատել ոչ-երի ճակատը: Ըստ Հարությունյանի հստակ է այն, որ իրենք դեմ են արտահայտվում Սահմանադրական փոփոխություններին, եւ հետեւաբար առաջարկում է ոչ-երի շարքում տարանջատումներ չմտցնել: Ընդհանուր առմամբ ըստ «Ալյանս» կուսակցության փոխնախագահի փաստը, որ կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գործողումը կիսատ թողեց եւ մասնակցեց քվեարկությանը, դեմ քվեարկելով արդեն իսկ խոսուն է:«Այո -ների մեջ ինչո՞ւ ման չեք գալիս, ման եք գալիս միայն ոչերի մեջ: Կոնկրետ խմբեր, կուսակցություններ են, մեր աջակցությունը հայտնելու ենք այդ խմբերին, որովհետեւ մենք ոչ ենք ու խնդրում եմ, տարանջատումներ մի մտցրեք»:

Անդրադառնալով Արա Աբրհամայանի քաղաքականություն մտնելու վերաբերյալ հայտարարությանն, ապա Սարգիս Հարությունյանն ասաց, որ Արա Աբրահամյանը մեկ անգամ հայտարություն է արել, սակայն ծրագրեր չի ներկայացրել, եւ հետեւաբար կանխատեսումներ անելը սխալ է:

Xnews.am-ի հարցին, թե իշխանությունը Սահմանադրական փոփոխություններով վերարտարդրման խնդիր արդյոք չի լուծում, Սարգիս Հարությունյանն ասաց, որ ամեն դեպքում ժողովրդի մեծամասնությւոնը դեմ է արտահայտվելու այդ փոփոխություններին: «Այո վերարտադրման խնդիր ենք տենսում, թող ապացուցեն, որ վերարտադրման խնդիր չունեն»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Վանաձորում նախատեսվելիք հանրահավաքին, ապա կուսակցության փոխնախագահն ասաց, որ իրենց ծրագրերում փոփոխություն տեղի չի ունեցել, եւ այն խորը աշնանը տեղի կունենա:

  • Կիսվել`

Վերջին լուրերը