Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի անդրանիկ նիստը

19:26 | 14.07.2015

Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի անդրանիկ նիստը

Այսօր, հուլիսի 14-ին, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները անդրադարձան Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական և բնապահպանական ոլորտի խնդիրներին, ներկայացրեցին «Ալյանս» կուսակցության մոտեցումները այդ խնդիրների լուծման հարցում: Որոշում կայացվեց մշակել ոլորտը կարգավորող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ և ներկայացնել «Ալյանս» կուսակցության վարչության գնահատականին՝ առաջիկա նիստի ժամանակ:

Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի անդրանիկ նիստը

Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությամբ հանձնաժողովի նախագահ ընտրվեց կուսակցության վարչության անդամ Արմեն Ավետիսյանը:

  • Կիսվել`

Վերջին լուրերը