«Ալյանս»-ը հանրահավաքով կպահանջի պատժել ՀԷՑ-ի «գողերին»

16:44 | 03.06.2015

«Ալյանս»-ը հանրահավաքով կպահանջի պատժել ՀԷՑ-ի «գողերին»

Նորաստեղծ «Ալյանս» կուսակցության երիտասարդական թևը հունիսի 10-ին Հանրապետության հրապարակում` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության դիմաց հանրահավաք կանցկացնի: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

«Հոսանքի թանկացումն այն խնդիրն է, որը հուզում է ՀՀ ցանկացած քաղաքացու: Հավաքը բաց է լինելու, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել»,- ասաց խոսնակը: Հարցին` հանրահավաքին կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը մասնակցելու՞ է, Վարդան Քոչարյանը դժվարացավ հստակ պատասխան տալ. «Դա երիտասարդական թևն է կազմակերպում: Տեխնիկական հարցերը դեռ քննարկման փուլում են: Ես այժմ չեմ կարող պատասխանել` պարոն Ուրիխանյանը կմասնակցի՞, թե՞ ոչ: Լինելու են հիմնականում երիտասարդներ»:

Քոչարյանի խոսքով` իրենց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելուց բացի նաև Գլխավոր դատախազությունից պահանջելու են, որպեսզի ՀԷՑ-ում տեղի ունեցած գողությունների վերաբերյալ նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունների հիման վրա քրեական գործ հարուցել: «Որպեսզի չարաշահումներն իրագործողները և ինչպես ասել է Երվանդ Զախարյանը, գողություն անողները պատժվեն»,- նշեց «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակը:

Armlur.am

  • Կիսվել`

Վերջին լուրերը