Արագած Ախոյանը անդամագրվեց «Ալյանս» կուսակցությանը

10:10 | 05.09.2018

Արագած Ախոյանը անդամագրվեց «Ալյանս»  կուսակցությանը

Արագած Ախոյանը անդամագրվեց «Ալյանս» կուսակցությանը

Կենսագրություն

Ծնվել է 1962թ. օգոստոսի 29-ին Աշտարակի շրջանի (այժմ՝ Արագածոտնի մարզի) Ձորափ (այժմ՝ Աղձք) գյուղում:

1982-1984թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1985թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչական ֆակուլտետը: Գեղանկարիչ է:

2010թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝ «Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ:

1985-1987թթ. «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես հատային հրատարակչության խմբագիր:

1992-1999թթ. ՌԴ-ում զբաղվել է շինարարական գործունեությամբ:

1999-2001թթ. «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ում աշխատել է որպես տնտեսական դեպարտամենտի պետ:

2001-2002թթ. եղել է «Սպիտակ տնակ» շինարարական ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն:

2003-2004թթ.՝ «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն:

2004-2010թթ.՝ «Հայկ Արշին» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, այնուհետև՝ նախագահ:

15.10.2010-31.05.2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ-ի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, անկուսակցական:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ-ի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակագով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

2011թ.-ից եղել է «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով» միջազգային խորհրդարանական կազմակերպության նախագահության խորհրդի անդամ, 2016թ. դարձել է նույն կազմակերպության մշակութային հանձնաժողովի նախագահ: «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական հասարակական կազմակերպության Ազգային խորհրդի նախագահության անդամ է, ՀՀ լիազոր ներկայացուցիչ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ և երեք թոռ:

  • Կիսվել`

Վերջին լուրերը