«Ալյանս» կուսակցության պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ

19:29 | 21.12.2016

«Ալյանս» կուսակցության պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ

«Ալյանս» կուսակցության պատվիրակությունը, քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնակատար Մարգարիտա Հովսեփյանի գլխավորությամբ, հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ՝ դեսպան Թիմուր Ուրազաևի գլխավորությամբ:

Քննարկվել են երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցեր և փոխգործակցության հեռանկարներ: «Ալյանս»-ի պատվիրակները ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումը մի շարք ներքին և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ:

Դեսպան Թիմուր Ուրազաևը ներկայացրեց Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչության մոտեցումներն ու պաշտոնական տեսակետները երկկողմ հարաբերությունների առնչությամբ:

  • Կիսվել`

Վերջին լուրերը