Գյումրեցիների հետ հանդիպումները շարունակվում են

16:04 | 29.09.2016

Գյումրեցիների հետ հանդիպումները շարունակվում են

Գյումրու բժշկական կետնտրոնի և № 3 Երաժտական դպրոցի դահլիճներում տեղի ունեցան «Ալյանս» կուսակցության ավագանու թեկնածուների հանդիպումները գյումրեցիների հետ:

Հանդիպման ընթացքում ավագանու թեկնածուները ներկայացրեցին «Ալյանս»-ի՝ գյումրեցիների հետ կնքվող պայմանագիրը, խոսեցին պայմանագրի դրույթներից և պայմանագրի իրագործման հանդեպ կուսակցության նախագահի և վարչության վերահսկողությունից:

Գյումրեցիները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղելու ավագանու թեկնածուներին, որոնք վերաբերում էին Գյումրու սոցիալ-տնտեսական վիճակին, գործազրկությանը և այլ օրակարգային խնդիրների: «Ալյանս» կուսակցության ավագանու թեկնածուները ներկայացրեցին Գյումրու զարգացման, խնդիրների լուծման իրենց տեսլականը և ճանապարհային քարտեզը, որոնք նրանք պարտավորվում են իրականացնել պայմանագրով:

  • Կիսվել`

Վերջին լուրերը