«Ալյանս»-ի Գյումրու ակտիվը դեղին քարտ ցույց տվեց իշխանություններին ու նրանց սպասարկուներին

11:40 | 26.09.2016

«Ալյանս»-ի Գյումրու ակտիվը դեղին քարտ ցույց տվեց իշխանություններին ու նրանց սպասարկուներին

Գյումրու մարզահամալիրի լեփ-լեցուն դահլիճում կայացավ «Ալյանս»-ի տեղական կառույցի և Գյումրու ակտիվի հավաքը: Այս փուլում քարոզարշավն ամփոփելով և վերջին օրերի համար գործողությունների պլան հաստատելով հանդերձ «Ալյանս»-ի թիմը փաստեց, որ ողջ քարոզարշավի ընթացքում` սկսած առաջին օրվանից երկրի իշխանությունները իրենց սպասարկուների ձեռքով և Գյումրիի իշխանությունները իրենց տեղական սպասարկուների ձեռքով զբաղվել են բացառապես «Ալյանս»-ի դեմ հակաքարոզչությամբ և մեր արշավին խոչընդոտելով: Այդ ամենին հակազդել են «Ալյանս»-ի հարյուրավոր ակտիվիստներ` իրենց որակյալ կազմակերպչական քարոզչական աշխատանքով:

Որոշվել է, որ այս հայտարարությունը արվում է որպես նախազգուշացում, նմանօրինակ դեպքերի կրկնության պարագայում «Ալյանս»-ը կդիմի զանգվածային գործողությունների:

  • Կիսվել`

Վերջին լուրերը