Պաշտոնապես հայտարարում ենք

14:26 | 17.05.2015

Պաշտոնապես հայտարարում ենք

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ: «Ալյանս» կուսակցության համագումարը, բնականաբար, նյարդայնություն ու անհանգստություն է առաջացրել իշխանության մեջ եղած երկիրն ու իրար քրքրող տարբեր ուժերի մոտ: Բնական է, որ չվերահսկվող ուժի ու չվարկաբեկված առաջնորդի առկայության պարագայում նրանք պետք է փորձեն ազդեցության միջոցներ ձեռնարկել: Քանի որ Ուրիխանյանի ու առավելևս «Ալյանսի» նկատմամբ չունեն ու չեն էլ կարող ունենալ ոչ մի կոմպրոմատ, իսկ ֆիզիկական հաշվեհարդարը այս պարագայում այնքան էլ անհետևանք չի լինի, մնում է միայն մեկ ձև` պատվիրել հոդվածներ ու ֆեյսբուքյան կեղծ էջերի գրառումներ «Ալյանս»-ի իբր իշխանությունների կողմից ստեղծված լինելու կամ նման այլ հիմարությունների մասին: Գիտակցում ենք, որ բոլոր հասկացող մարդիկ, այնուհանդերձ, լավ գիտակցում են այդ երևույթը, բայց ուզում ենք հայտարարել, որ ոչ թե մտնելու ենք մանր-մունր ֆեյսբուքյան «ռազբորկաների» մեջ, այլ յուրաքանչյուր նման երևույթի դեպքում ցուցաբերելու ենք ավելի խիստ քննադատություն ու ավելի սուր բացահայտումներ: Հարկ է նշել, որ «Ալյանսի» ղեկավար թիմն ու Տիգրան Ուրիխանյանը նրանով են տարբերվում երկիրը կործանողներից, որ հասկանում են, որ այդ հոդվածագիրներն ու ֆեյսբուքում գրառում անող ֆեյքերը լավ օրից չէ, որ «կոպեկների» համար անում են այն, ինչն իրենց իսկ սրտով էլ չէ, ու այդ մարդկանց իրավունքների համար ևս մենք պայքարում ենք: Մեծ հաշվով բոլորին պարզ է, որ բարեկիրթ, պարկեշտ ու քաղաքավարի, բայց խիստ քննադատող ու պահանջող պատգամավոր Ուրիխանյանի դեմ միշտ էլ ձեռնարկելու են անազնիվ, «տակից» ու թաքուն հարվածներ, և բնական է` պիտի խփեն այն բանին, ինչից վախենում են` մաքուր անցյալին, ազնիվ կեցվածքին, հեղինակությանն ու կամքին: Սիրելի կողմնակիցներ ու համախոհներ, պատրաստ լինենք սրան, բայց գիտակցենք, որ ժամանակակից էլեկտրոնային աշխարհում ամեն ինչ շատ հասանելի է, ճշմարտությունը միշտ կարելի է գտնել օրինակ այստեղ` https://www.youtube.com/user/TigranUrikhanyan/videos

  • Կիսվել`

Վերջին լուրերը