«Ալյանս». Տ. Ուրիխանյանը կուսակցություն է ստեղծում

14:40 | 11.04.2015

«Ալյանս». Տ. Ուրիխանյանը կուսակցություն է ստեղծում

«Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը որոշում է կայացրել հիմնադրելու «Ալյանս» Առաջադիմական Ցենտրիստական կուսակցությունը: Հիմնադիր համագումարը տեղի կունենա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ս.թ. մայիսի 16-ին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել կազմկոմիտեն:

Այս պահին, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի պահանջի, ընթանում են կենտրոնական և անհրաժեշտ թվով մարզային կառույցների ձևավորման աշխատանքներ: Միևնույն ժամանակ նախապատրաստվում են կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերը:

  • Կիսվել`

Վերջին լուրերը